Մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ զոհվել է 39 քաղաքացիական անձ, հայտնում է Արցախի ՄԻՊ-ը

122

Սեպտեմբերի 27-ից` պատերազմի մեկնարկից ի վեր մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 39 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 31 տղամարդ, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Ըստ նույն աղբյուրի` մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 122 մարդ, որից 102 անձ ստացել է լուրջ վնասվածքներ:

Արցախի 150 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 11600 մասնավոր անշարժ գույք, 1600 մասնավոր շարժական գույք, 2100 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական կողմն էլ իր հերթին ավելի վաղ հաղորդել է, որ շուրջ 6 տասնյակից ավելի զոհեր ունի քաղաքացիական բնակչության շրջանում, 270 վիրավոր: