ՀՀ ՊՆ-ը և ԶՈՒ ԳՇ-ը «կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից»

127

Հայաստանի պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերի Գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են ՀՀ քաղաքական ղեկավարության եւ Զինված ուժերի միջև հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը:«Առավելևս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները», — ասված է ՊՆ և ԳՇ հայտարարությունում:Պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերի Գլխավոր շտաբը «քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից»: