Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ադրբեջանի զինված ուժերին պատկանող հերթական խոցված անօդաչու սարքի լուսանկարները:
Լուսանկարները «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Սեպտեմբերի 27-ից մինչ օրս հայկական կողմը խոցել է Ադրբեջանի զինված ուժերին պատկանող առնվազն 218 անօդաչու թռչող սարք, որոնք հիմնականում իսրայելական և թուրքական արտադրության են:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: