Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը։ Այս մասին հայտնեցին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:
Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։
Օրվա երկրորդ կեսին, հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։ Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: