Ամերիկայի Միացյալ Նահանգներն Ադրբեջանի իշխանություններին դրդում է ընդունել կրակի դադարեցման պայմանավորվածությունը, որն արդեն ընդունվել է Հայաստանի կողմից: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը:

«Այս շաբաթվա վերջում մենք զբաղվում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցով: Հայաստանն ընդունել է կրակի դադարեցման առաջարկը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ: Մենք դրդում ենք նրանց (Ադրբեջանի իշխանություններին- խմբ.) դրան (կրակի դադարեցման ռեժիմի առաջարկի ընդունմանը- խմբ.)»,- ասել է Օ՛Բրայանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest