ТОС-ին կրակեցինք ու կպավ, մի ուրիշ ուրախություն էր. ավագ լեյտենանտ Վարդան Վարդանյան

235
Ավագ լեյտենանտ Վարդան Վարդանյան


Մասնագիտությամբ հրետանավոր ավագ լեյտենանտ Վարդան Վարդանյանը պատերազմի առաջին իսկ օրերից Ջրականի մատույցներում իր հաշվարկի զինվորների հետ կատաղի պայքար է մղել, թշնամու գերհզոր տեխնիկա է ոչնչացրել:

«Զինուժ» մեդիայի հետ զրույցում Վարդանը պատմում է, որ շատ խնդիրներ են կարողացել լուծել` տանկերի վրա կրակելով, հետեւակի վրա կրակելով, ТОС-ի վրա կրակելով:

«Հրաման իջացրեցին, որ հակառակորդի ТОС է դուրս եկել, արդեն պատրաստվում է կրակ վարելու, էն որ ինչ խնդիր ունենք, թողնում ենք ու սկսեցինք ТОС-ի վրա հաշվարկ անել, կրակեցինք ու կպավ, մի ուրիշ ուրախություն էր»,- պատմում է Վարդանը:

Մանրամասները` տեսանյությում: