Մեր խմբի հիմնական մասն ադրբեջանցիներ չէին. ի՞նչ է պատմում ադրբեջանցի ռազմագերին

190

Արդեն մոտ 20 օր Արցախի հիվանդանոցներից մեկում բուժում ստացող ռազմագերի Նուրադդին Յոլչիև Բախտիյարօղլուն, ով Ադրբեջանի Եվլախի շրջանի Մարզիլլի գյուղից է, պատմել է, որ իրենց խմբի հիմնական մասն ադրբեջանցիներ չէին:

Բախտիյարօղլուն հայտնել է, որ իրենց ուղարկել էին Թալիշ գյուղը գրավելու համար և այնտեղ ծանր մարտեր են տեղի ունեցել:

«Փոխհրաձգության ժամանակ եմ վիրավորվել, ինձ հետ շատերն են վիրավորվել, ոտքս ու ձեռքս չէի զգում: Օգնություն եմ խնդրել զինվորներից ու հրամանատարներից, սակայն ինձ չեն հանել մարտի դաշտից: Համարյա ոչ ոքի չէի ճանաչում, մեր խմբի անդամների հիմնական մասն ազգությամբ ադրբեջանցիներ չէին, այլ լեզվով էին խոսում»,- նշել է ադրբեջանցի ռազմագերին:

Նրա խոսքով՝ մի օր մնացել է ձորում, ինչից հետո հայ զինվորները եկել են ու նրան տարել իրենց տեղակայման վայրը, ապա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

«Իմ նկատմամբ որևէ ճնշում չի եղել, լավ վերաբերմունք է դրսևորվել: Մոտ 20 օր է, ինչ հիվանդանոցում եմ, առաջին օրերին ցավեր ունեի, հիմա բժիշկների շնորհիվ ապաքինվում եմ: Բժիշկները, անձնակազմը՝ լավ են վերաբերվում: Սննդից շատ գոհ եմ»,- ասել է Նուրադդին Յոլչիև Բախտիյարօղլուն:

Տեսանյութը՝ Դավիթ Ղահրամանյանի ֆեյսբուքյան էջից.