Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում

141

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերվա ընթացքում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Արցախի Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:

«Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը»,-ասված է հաղորդագրության մեջ: