«Սմերչ»-ով հրթիռակոծվում է Մարտունու գյուղերը

157

Արցախի Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան, հրթիռակոծվում են «Սմերչ»-ով։ Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ տրամադրելով թարմ տվյալներ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին:  

«Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։ Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա.Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։

Նախնական տվյալներով՝ թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել «Գրադ» կայանքից։ Մարդկային կորուստներ չկան։ Լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում է «Սմերչ» տեսակի հրթիռներ»,- նշում են ԱԻ ՊԾ-ից։