
Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։
Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շինություններն ու խանութները:
Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը: Մարդկային կորուստներ՝ չկան:
Տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն։