«Շուտով դուք տեսնելու եք, թե ինչպես է համազգային բռունցքը խորտակիչ հարված հասցնելու թշնամուն»

505

Այս պատերազմը վերջանալու է մեծ հաղթանակով և շատ թանկ է նստելու թշնամու վրա. ոչ միայն Արցախը, այլև Քուռի ամբողջ աջ ափը և Նախիջևանը մաս են կազմելու միացյալ Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է Ժիրայր Սեֆիլյանը։

«Արցախաբնակ սիրելի հայրենակիցնե՛ր Կրկին պատերազմ է և կրկին հիմնական ծանրությունը ձեր ուսերին է: Բայց դուք մենակ չեք: Երևանը, Հայաստանի մյուս մարզերը և ամբողջ Սփյուռքը ձեզ հետ են և ձեր թիկունքին են:

Սա մի նոր Սարդարապատ է, ուստի համայն հայության և ամբողջ Հայաստանի պատերազմն է: Երբեք չմտածեք, թե Հայաստանի և հայության ռեսուրսն այն է, ինչ դուք եք տեսնում: Մենք դեռ նոր ենք մոբիլիզացվում և կազմակերպվում: Շուտով դուք տեսնելու եք, թե ինչպես է համազգային բռունցքը խորտակիչ հարված հասցնելու թշնամուն:

Այս պատերազմը վերջանալու է մեծ հաղթանակով և շատ թանկ է նստելու թշնամու վրա. ոչ միայն Արցախը, այլև Քուռի ամբողջ աջ ափը և Նախիջևանը մաս են կազմելու միացյալ Հայաստանի Հանրապետությանը: Պատերազմի նպատակը հենց այդպիսի միասնական, հզոր և ինքնիշխան պետությունն է:

Այդ նպատակի մասին ենք երազում ավելի քան 30 տարի: Դրա համար են իրենց կյանքը զոհաբերում մեր լավագույն զավակները:

Մնացե՛ք կանգուն և անսասան Արցախի ազատ լեռների պես»։