Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2306, մահվան՝ 10 նոր դեպք

120

Հայաստանում հոկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2306 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 70 836-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 1131 է:

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք։ Հոկտեմբերի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 327 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1458-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 568 է, ընդհանուր առողջացածներինը՝ 49787, փաստացի բուժվողներինը՝ 19 591 (ավելացել է 1722-ով): Մեկ օրում արվել է 5189 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 362 293 թեստ:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 66 (կին), 81 (կին), 69 (տղամարդ), 73 (կին), 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 69 (տղամարդ), 70 (կին), 60 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։