Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Այս մասին տեղեկացնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը:  

«Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրետանային մենամարտերը: Լուսադեմին, կրկին անգամ խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունները, թշնամական ուժերը կրակի տակ են առել Մարտակերտ քաղաքի ու շրջակա գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խփվել է հակառակորդի մեկ ինքնաթիռ: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»,-նշում են ՊՆ-ից:

Pin It on Pinterest