Արցախից Երեւան եկած կանայք բոլորին հրավիրում են այցելել իրենց փոքր կրպակն ու համտեսել տեղում պատրաստվող իսկական ժինգյալով հաց: Մեկ հացի արժեքն է 600 դրամ: Ամեն օրվա ավարտին առեւտրի եկամուտը կանայք փոխանցում են Համահայկական հիմնադրամին: Երկու օրվա արդյունքում նրանք արդեն փոխանցել են ավելի քան 200 հազար դրամ: «Աշխատելու ենք ամեն օր, ժամը 14:00-ից մինչեւ ինչքան որ կարողանանք»,- ասում են կանայք ու ավելացնում են` կորցրել են հաշիվը, թե մինչ այժմ արդեն քանի հաց են վաճառել: Նշենք, որ կրպակի մոտ արդեն օրվա բոլոր ժամերին մեծ հերթեր են:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest