Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

«Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ»,- տեղեկացնում են կենտրոնից:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest