«Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են»

165

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում այս պահին մարտական գործողությունները շարունակվում են, իրավիճակը լարված է: Այս մասին հոկտեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել և’ հյուսիսային, և’ հարավային ուղղություններով: Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, այդ մարտերի ընթացքում մեր զորքերին հաջողությամբ ստացվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհները և հետ շպրտել ելման բնագծեր: Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են, ոչ այնքան ինտենսիվությամբ, որքան հիմնականում ցերեկային ժամերին են լինում»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին հաջողվել է խոցել ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր, այդ թվում թուրքական Bayraktar տեսակի ԱԹՍ-ներ, որոնց մասին արդեն հայտարարվել է: