ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը մարտի դաշտում վիրավորվել է։ Այդ մասին Forrights-ի հետ զրույցում հաստատեցին ԵԿՄ գրասենյակից․
«ԵԿՄ վարչության նախագահի վիրավորումը բեկորային է՝ գլխի և ուսի հատվածում։ Նա այս պահին հիվանդանոցում է, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն»։
Հիշեցնենք, որ պատերազմի հենց առաջին օրվանից Սասուն Միքայելյանը ԵԿՄ անդամներին հավաքագրում էր՝ սահման ուղարկելու համար և ինքն էլ նրանց հետ առաջին գծում է:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: