Ադրբեջանական կողմը հոկտեմեբերի 18-ի լույս 19-ի գիշերը կրկին կրակ է բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճաների պետական ծառայությունից հայտնում են, որ հրթիռակոծվել են մասնավորապես Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։
«Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ՝ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։ Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են»,- նշում են ԱՀ ԱԻՊԾ-ից:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: