Դատարանը հետաձգեց Գագիկ Ծառուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննարկումը

132
Գագիկ Ծառուկյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը  հետաձգեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում Ծառուկյանի պաշտպան ասաց Երեմ Սարգսյանը հավելելով, որ դատարանը որոշակի փաստաթղթեր է պահանջել, որոնք ձեռք բերելու համար իրենց ժամանակ է անհրաժեշտ: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16:30-ին։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդություններին: