Դատախազությունն Ադրբեջանի դեմ քրեական գործ է հարուցել միջազգային ահաբեկչություն կատարելու փաստով

0
56
Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյան

Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազությունն Ադրբեջանի դեմ քրեական գործ է հարուցել միջազգային ահաբեկչություն կատարելու փաստով: Այս մասին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը:

«Ադրբեջանի ԶՈՒ-ն իրենց ողջ ռազմական ուժի ներդրմամբ նաև վարձկանների ներգրավմամբ լայնածավալ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ` սանձազերծել, վարել են ագրեսիվ պատերազմ, իրականացրել ագրեսիայի ակտ: Նշված փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հարուցել ենք քրեական գործեր նաև զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ թույլ տալու, վերադասի կողմից ստորադասին անձանց զանգվածային ոչնչացման կամ այլ ապօրինի հրաման արձակելու, ինչպես նաև վարձկանների հավաքագրման և օգտագործման փաստով: Առանձին քրեական գործ է հարուցվել միջազգային ահաբեկչություն կատարելու փաստով, քանի որ Ադրբեջանի ԶՈՒ կողմից ներգրավվել են վարձկան ահաբեկիչներ, որոնք մասնակցում են ռազմական գործողությունների, իրականացնում ահաբեկչական գործողություններ, ինչպես նաև կրում են Ադրբեջանի ԶՈՒ համազգեստ, որպեսզի այդպես քողարկվեն»,- ասաց Մարտիրոսյանը:

Արշակ Մարտիրոսյանը հավելեց, որ քրեական գործեր են հարուցվել նաև ՀՀ տարածքում խաղաղ բնակչության թիրախավորման դեպքերով:

«Ցավալին այն է, որ գրոհների թիրախ են դարձել խաղաղ բնակչությունը, ինչն ինչպես մեր ներպետական, այնպես էլ միջազգային օրենսդրությամբ համարվում է կոպտագույն խախտում, որովհետև նրանք հանդիսանում են պաշտպանության ներքո գտնվող անձինք և անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին»,- նշեց Արշակ Մարտիրոսյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here