Հոկտեմբերի 15-ինմոտ քսան պատգամավորներ դիմել են Ֆրանսիայի իշխանություններին «անհապաղ» ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այս մասին գրում է Le Figaro_ն։

Բանաձևը ստորագրել են մոտ քսան պատգամավորներ Առաջ հանրապետություն, Հանրապետական, Ժողովրդական շարժում, Ձախակողմյան պահպանողական, Ազատություն և տարածքներ և Սոցիալիստական կուսակցություններից։ Բանաձևի տեքստը հաստատում է «հայ ազգաբնակչության բնաջնջմանն սպառնացող, ադրբեջանական ցանկացած վարչական միավորից դուրս, Լեռնային Ղարաբաղի լիիրավ ինքնիշխանությունն ապահովելու բացարձակ անհրաժեշտությունը վերջնական սահմաններում, որոնք կորոշվեն բազմակողմ բանակցությունների ճանապարհով՝ Արցախի իշխանությունների մասնակցությամբ»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest