Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութին, որում ենթադրաբար հայ ռազմագերիներին են գնդակահարում:
Բեգլարյանը գրում է, որ ադրբեջանական սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ադրբեջանցի զինծառայողները նվաստացնում և սպանում են արցախցի ռազմագերիներին, որոնցից մեկը տարեց քաղաքացիական է:
«Մենք արդեն ունենք այսպիսի պատերազմական հանցագործությունների բազմաթիվ ապացույցներ, որոնք Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է», — նշել է նա:
Ըստ Բեգլարյանի` սա Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործության հերթական ապացույցն է:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: