Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1058, մահվան՝ 7 նոր դեպք

0
21

Հայաստանում հոկտեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1058 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 58 624-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 1039 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հոկտեմբերի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 311 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1350-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 395 է, ընդհանուր առողջացածներինը՝ 46713, փաստացի բուժվողներինը՝ 9908 (մեկ օրում ավելացել է 653-ով): Մեկ օրում արվել է 2877 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 332154 թեստ:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 57 (տղամարդ), 62 (տղամարդ), 70 (կին), 82 (կին), 56 (տղամարդ), 68 (տղամարդ) և 47 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here