«Այո՛, մեզ մոտ էլ կան գերիներ»

196

«Քանի որ ԱԹՍ-ները և հատկապես որպես ԱԹՍ կիրառվող այլ միջոցները խոցվում են մինչև մեր սահմանին մոտենալը, դժվար է հստակ իդենտիֆիկացնել, թե քանիսն են խոցվել մինչ օրս»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով օրվա ռազմական իրավիճակը։

«Մենք սկզբից հավաստանշել էինք, որ An-2-ները օգտագործվում են, որ մեր ՀՕՊ համակարգերի տեղորոշումները մատնեն, որ այլ փոքր ԱԹՍ-ները հարված հասցնեն այդ ժամանակ, բայց ընդհանուր առմամբ, եղել են դեպքեր, որ խոցելուց հետո դրանք պայթել են շատ մեծ ուժգնությամբ մարտական մասերով լիցքավորված, ինչը նշանակում է, որ դրանք օգտագործվել են նաև որպես հարվածային»,- ասաց Հովհաննիսյանը։

Մեր գերի ընկած տղաների մասին տեղեկություն չհայտնեց, ասաց, որ Ադրբեջանական կողմը չի տրամադրում տեղեկություն, Ադրբեջանն անգամ չի ցանկանում տեղահանել իրենց զինվորների դիակները, բայց մեզ մոտ էլ կան գերիներ։

«Այո՛, մեզ մոտ էլ կան գերիներ, բայց թե քանիսն են, որտեղ են, ինչ վիճակում են, ես նման տեղեկությունների չեմ տիրապետում»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։