Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի զինուժը անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) հարվածներ է հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Սոթք բնակավայրերի մերձակայքում, վիրավորել է 14-ամյա երեխա, որն այժմ հիվանդանոցում է։

Ըստ Թաթոյանի ստացած տեղեկության՝ կարտոֆիլի ցանքատարածքների այդ հատվածում են եղել նաև այլ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ երեխան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ, տեղեկացնում է Նիկողոսյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest