Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 735, մահվան՝ 6 նոր դեպք

0
58

Հայաստանում հոկտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 735 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 57 566-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 1032 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հոկտեմբերի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 308 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1340-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 427 է, ընդհանուր առողջացածներինը՝ 46318, փաստացի բուժվողներինը՝ 9908 (մեկ օրում ավելացել է 310-ով): Մեկ օրում արվել է 2114թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 329277 թեստ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here