Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կողմերը կպահպանեն հրադադարի ռեժիմը: Այս մասին այսօր Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրասիայի ԿԽՄԿ տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպը, գրում է tass.ru-ն։
«Մենք հույս ունենք, որ հրադադարի մասին հումանիտար համաձայնագիրը կպահպանվի, և որ այն էական թեթևացում կբերի նրանց, ովքեր տուժել են»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: