Մեր փրկարարները դեռևս սեպտեմբերի 27-ից առաջնագծում աշխատանքներ են իրականացնում,- այս մասին քիչ առաջ ճեպազրույցի ընթացքում հայտնեց Արցախի ԱԻՆ ներկայացուցիչ Սասուն Սարուխանյանը:

«Առաջին օրվանից, երբ սկսեցին հրթիռակոծությունները և մեր քաղաքացիները ապաստարաններում պաստպարվեցին,  ԱԻՆ աշխատակիցները ներգրավվեցին ողջ գործընթացում: Այդ աշխատանքները օպերատիվ իրականցնելու համար մեզ միացան ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչության մարմնի աշխատակիցներ, ինչպես նաև՝  կամավորականներ:

Մենք աշխատում ենք՝ անտեսելով տագնապի ազդանշանները, այս աշխատանքներն իրականացնում ենք տագնապի ազդանշանի տակ, որպեսզի սնունդը, դեղորայքը և այլ անհրաժեշտ պարագաներ հասցնենք մեր բնակչությանը: Մինչև պատերազը սկսվելը արդեն կատարվել էր մաքրման աշխատանքներ ապաստարաններում, որպեսզի պատրաստի վիճակի բերվեն դրանք:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը, խախտելով Ժնևյան կոնվեցիայի բոլոր կետերը, թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները »,-նշեց ԱԻՆ ներկայացուցիչը:

Վերջինիս խոսքով՝ ԱՀ ԱԻՆ աշխատակիցները միշտ բնակչության կողքին են և պատրաստ են կյանքի գնով հասնել յուրաքանչյուր բնակչի:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest