Մեր փրկարարները դեռևս սեպտեմբերի 27-ից առաջնագծում աշխատանքներ են իրականացնում,- այս մասին քիչ առաջ ճեպազրույցի ընթացքում հայտնեց Արցախի ԱԻՆ ներկայացուցիչ Սասուն Սարուխանյանը:
«Առաջին օրվանից, երբ սկսեցին հրթիռակոծությունները և մեր քաղաքացիները ապաստարաններում պաստպարվեցին, ԱԻՆ աշխատակիցները ներգրավվեցին ողջ գործընթացում: Այդ աշխատանքները օպերատիվ իրականցնելու համար մեզ միացան ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչության մարմնի աշխատակիցներ, ինչպես նաև՝ կամավորականներ:
Մենք աշխատում ենք՝ անտեսելով տագնապի ազդանշանները, այս աշխատանքներն իրականացնում ենք տագնապի ազդանշանի տակ, որպեսզի սնունդը, դեղորայքը և այլ անհրաժեշտ պարագաներ հասցնենք մեր բնակչությանը: Մինչև պատերազը սկսվելը արդեն կատարվել էր մաքրման աշխատանքներ ապաստարաններում, որպեսզի պատրաստի վիճակի բերվեն դրանք:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը, խախտելով Ժնևյան կոնվեցիայի բոլոր կետերը, թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները »,-նշեց ԱԻՆ ներկայացուցիչը:
Վերջինիս խոսքով՝ ԱՀ ԱԻՆ աշխատակիցները միշտ բնակչության կողքին են և պատրաստ են կյանքի գնով հասնել յուրաքանչյուր բնակչի:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: