Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա

121

Այսօր՝ ժամը 13.00-ին Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Աննա Նաղդալյանը փոխանցմամբ՝ հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարները հանդես են գալու համատեղ ասուլիսով։

Քիչ առաջ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասված է․ «Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա»