Հայաստանում հոկտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 370 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 56 821-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 1026 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք։ Հոկտեմբերի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 306 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1332-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 67 է, ընդհանուր առողջացածներինը՝45 891, փաստացի բուժվողներինը՝ 9598: Մեկ օրում արվել է 1268 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 327 163 թեստ:

Pin It on Pinterest