Լոս Անջելեսի հայությունը՝ Արցախի թիկունքին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել Լոս Անջելեսում հայերի կազմակերպած բազմահազարանոց ցույցից։

Նշենք, որ ԱՄՆ ամենահայաշատ քաղաքում՝ Լոս Անջելեսում հայ համայնքը բազմամարդ բողոքի խաղաղ ցույց է անցկացրել Թուրքիայի հյուպատոսության առջեւ: LAPD-ի տվյալներով ցույցին մասնակցել է շուրջ 170․000 մարդ։

Մինչ հյուպատոսություն հասնելը հայ համայնքի ներկայացուցիչները երթ են անցկացրել «Արցախը հարձակման տակ է. Խաղաղության երթ» կարգախոսի ներքո։ Ամերիկյան բոլոր առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են հայերի ցույցին՝ նշելով, որ մասնակիցները չափազանց խաղաղ են:

Ցուցարարները ծածանել են Հայաստանի եւ Արցախի դրոշները եւ վանկարկել՝ «Հայաստանը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է» եւ «Թուրքիան մեղավոր է ռազմական հանցագործությունների համար»։

«Համախմբվելով այսօր որպես համայնք՝ համերաշխությամբ, մենք հույս ունենք ցույց տալ միջազգային համայնքի գործելու կարիքը, միջազգային հանրության կողմից Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան դատապարտելու եւ այդ երկրների հանդեպ անհապաղ պատժամիջոցներ կիրառել կարիքը»,- ասել է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Ալեքս Գալիցկին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest