ԵՄ երկրների արտգործնախարարներն այսօր կքննարկեն ղարաբաղյան խնդիրը

0
58

Եվրամիության անդամ 27 երկրների արտգործնախարարներն այսօր Բրյուսելում քննարկում կանցկացնեն ղարաբաղյան խնդրի շուրջ՝ հաշվի առնելով Մոսկվայում հոկտեմբերի 9-ին կայացած բանակցությունների արդյունքները: Այդ մասին, ըստ ՏԱՍՍ գործակալության, ուրբաթ օրը Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Մենք կանդրադառնանք հանդիպման արդյունքներին և երկուշաբթի օրը կքննարկենք, թե ինչպես ԵՄ-ն կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը», — ասել է նա:

Անցյալ շաբաթ հարցը քննարկվել էր նաև Եվրախորհրդարանում, որտեղ պատգամավորների գերակշռող մեծամասնությունը կոչ էր արել պատժամիջոցներ սահմանել Ալիևի, ինչպես նաև Թուրքիայի նախագահի դեմ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:

Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here