Հոկտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 56451 դեպք, որոնցից 45824-ն` առողջացած, 1020-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9304 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 325894 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3366 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 715 նոր դեպք:

Ունենք 53 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 84 (կին), 60 (տղամարդ), 70 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest