Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի ռազմական աջակցությունը Ադրբեջանին.ԱՄՆ կոնգրեսական

278

ԱՄՆ կոնգրեսական Թիջի Քոքսը ֆեյսբուքի իր էջում Շուշիի Ղազանչեցոց հրետակոծված եկեղուցուց նկար է հրապարակել ու գրառում կատարել. «Ադրբեջանի կողմից հարգանքի լիակատար բացակայությունը Արցախի դեմ կրակը դադարեցնելու վերաբերյալ վերջին պայմանավորվածության նկատմամբ պատճառներից ընդամենը մեկն է, որի հիմքով Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի ռազմական աջակցությունը Ադրբեջանին, պատժի ենթարկի հարյուրավոր մարդկանց կորուստների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաներին և վերանայի Թուրքիայի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները: Արդեն երկու շաբաթ նրանք ագրեսիվորեն ոտնահարում են մարդու իրավունքները և շարունակում են սաստկացնել բռնությունները հայերի նկատմամբ: ԱՄՆ-ը պետք է կանգնի ահաբեկչության դեմ և գործի հիմա»: