Հայաստանն ու Արցախը կտրականապես հերքում են Ադրբեջանի Թերթեր քաղաքին հարվածներ հասցնելու վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նշեց, որ հակառակորդի այդ հայտարարությունը բացարձակ սուտ է:
«Դա բացարձակ սուտ է, և այս հաղորդագրությունից րոպեներ հետո հակառակորդը թիրախավորեց Ստեփանակերտը: Իրենց այս ապատեղեկատվությամբ ուղղակի հող են նախապատրաստել Ստեփանակերտին հերթական հարվածը հասցնելու համար»,- ասաց Շուշան Ստեփանյանը:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ևս հերքեց Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը:
«Միանշանակ ուզում եմ նշել, որ մենք դեռևս պահպանում ենք հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը: Եթե համապատասխան գնահատական չտրվի (Ադրբեջանի ԶՈՒ գործողություններին, խմբ.), ՊԲ-ն ստիպված է լինելու համարժեք հարվածներ հասցնել»,- նշեց Պողոսյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: