Այս պահի դրությամբ հիմնականում հրադադարը պահպանվում է. Արծրուն Հովհաննիսյան

158
Արծրուն Հովհաննիսյան

Արցախի և Ադրբեջանի շփման գծում այս պահի դրությամբ հիմնականում հրադադարը պահպանվում է, սակայն առանձին տեղերում հակառակորդը պրովոկացիաներ է իրականացրել: Այս մասին հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այս պահի դրությամբ հիմնականում հրադադարը պահպանվում է, չնայած նրան, որ առանձին տեղերում պրովոկացիաներ իրականացվել են և մեր կողմից պատասխանները տրվել են: Մինչև հրադադարի հայտարարելը, Ադրբեջանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն ստորաբաժանումներից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք, մեր կողմից այդ խմբերը չեզոքացվել են: Պրովոկացիան կատարվել է մինչև հրադադարն այն հաշվարկով, որ հրադադարից հետո իրենց գործողությունն արձանագրված լինի որպես արդյունք»,- ասաց Հովհաննիսյանը: