Ադրբեջանը հոկտեմբերի 9-ի առավոտյան կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտը
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հնչել է օդային տագնապի ազդանշանը: Խաղաղ բնակիչները կրկին հարվածների տակ են:
ԼՐԱՑՈՒՄ- Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշել է.
«Ադրբեջանը հենց նոր մի քանի անգամ հարվածեց Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին: Այդ երկրի իշխանությունները քրոնիկ ահաբեկիչներ և հանցագործներ են, իսկ միջազգային հանրությունը` քրոնիկ կույր: Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: