Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին ապահովել հակամարտության գոտում աշխատող լրատվամիջոցների աշխատակիցների անվտանգությունը: Հայտարարությունը Նյու Յորքում տեղակայված հասարակական կազմակերպության կայքում հրապարակվել է հինգշաբթի օրը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուսաբանող լրագրողների անվտանգությունը և պետք է թույլ տան, որ նրանք ազատորեն հաղորդեն», – ասվում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի հայտարարության մեջ:

«Ադրբեջանը և Հայաստանը պետք է հետաքննեն վերջերս տեղի ունեցած հարձակումը, որի արդյունքում երկու լրագրող վիրավորվեց, և պետք է ազատ և անկողմնակալ հավատարմագրեր տրամադրեն», – հավելել է Լրագրողների պաշտպանության կոմիտեն:

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը ՏԱՍՍ-ին հայտնել էր Ստեփանակերտի մերձակա Շուշի քաղաքում երեք վիրավոր լրագրողների մասին: Հայտնի է, որ նրանցից մեկը ՝ ռուս բլոգեր Յուրի Կոտենոկը, գտնվում է ծանր վիճակում: Մեկ այլ վիրավոր էլ «Ռուսաստանի սպաներ» պորտալի ռուսական թղթակից Լևոն Արզանովն էր: Նրանք Երևան կտեղոփոպվեն, երբ առողջական վիճակը թույլ տա:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest