Շուշիում լրագրողներ են վիրավորվել․ նրանցից մեկի վիճակը ծանր է

188

Շուշիում եկեղեցու մոտ հրետակոծության արդյունքում վիրավորվել է արտասահմանցի լրագրող, նրան տեղափոխել են հիվանդանոց։

«Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման հետևանքները լուսաբանելիս ռուս լրագրողը վիրավորվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկրորդ հրետակոծության արդյունքում»,- տեղեկացնում է Արծրուն Հովհաննիսյանը։

Թարմացում

Շուշիում վիրավորված լրագրողները մի քանիսն են, նրանցից մեկի վիճակը ծանր է, Ստեփանակերտից ստացված նախնական տվյալներով ռուս լրագրողին վիրահատում են։