Հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները

253

«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային հարվածներ: Ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն տիրապետել իրադրությանը և իրենց հմուտ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը»,- տեղեկացնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը: