ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, քիչ առաջ մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների բողոքը։

Գագիկ Ծառուկյանը կալանավորված է սեպտեմբերի 25-ից։

Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Pin It on Pinterest