«Հակառակորդը մեծ կորուստներ է կրել, մեծ ստորաբաժանումներ են ոչնչացվել»

161
Դավիթ Բաբայան

Հոկտեմբերի 7-ի առավոտյան Արցախի հարավում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդը մեծ կորուստներ է կրել, նրա մեծածավալ հարձակման փորձը լիակատար ձախողվել է, մեծ ստորաբաժանումներ են ոչնչացվել։ Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում հրավիրած մամուլի ասուլիսին տեղեկացրեց Արցախի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

Այդուհանդերձ ադրբեջանական զինուժը ամբողջ գիշեր հրթիռակոծել և ռմբակոծել է մայրաքաղաք Ստեփանակերտը, մի շարք գյուղեր և բնակավայրեր։ Կան ավերածություններ, տուժածներ։ 

«Թշնամին թիախավորում է բացառապես քաղաքացիական օբյեկտներ, և սա ռազմավարություն է։ Սա ոչ միայն ռազմավարություն և մարտավարություն է, այլ սա իրենց հոգու կառուցվածքն է, իրենց փիլիսոփայությունն է, աշխարհայացքը՝ ահաբեկել մեզ, թիրախավորել դպրոցները, մանկապարտեզները, որպեսզի փորձ անի մեր ժողովրդի կամքը կոտրել, ջարդել, չի ստացվելու։ Թիրախավորում են ենթակառուցվածքները։ Ամեն ինչ անում են, որ մաքսիմալ վնաս հասցնեն մեր բնակիչներին»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը։