ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ևս 3 տարով երկարաձգվում է օրենքի գործողության ժամկետը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Սիփան Փաշինյանի ներկայացրած օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հոկտեմբերի 6-ի նիստում՝ ստանալով 100 «կողմ» ձայն:
Նախագծով առաջարկվում է ևս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը, բացի այդ ամրագրել նոր արտոնություններ:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում մի քանի փոփոխություններ են արվել: Սահմանվել է, որ Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով գյուղատնտեսական կենդանիներին, գյուղտեխնիկային, պտղատու այգիներին հասցված նյութական վնասները ենթակա են փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Այսինքն՝ գյուղատնտեսական ոլորտին հասցված ցանկացած վնասի դեպքում փոխհատուցում կտրվի:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: