Ադրբեջանի Զինված ուժերի «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայանի մի քանի հրթիռ պայթել է Ստեփանակերտի Միջազգային Կարմիր խաչի գրասենյակի կողքին:
Այս մասին հայտնում է Արցախի Արտաքին գործերի նախարարության «Տելեգրամ»-ի ալիքը:
Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի զինված ուժերը դարձյալ սկսել են հրթիռակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը` թիրախավորելով խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: