Գիշերվա ընթացքում և այս պահին մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են

209

«Գիշերվա ընթացքում և այս պահին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են», — տեղեկացնում է Հայաստանի Հանրապետոիթյան Պաշտպանության նախարարության Մամուլի քարտուղար՝ Շուշան Ստեփանյանը։

«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ:

ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր տեղաշարժերին և պատրաստ է ամենաբարձր մակարդակով իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը»․ Պաշտպանության Բանակ։