Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 571-ով՝ հասնելով 52496-ի

170

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 571-ով՝ հասնելով 52496-ի։

Առողջացել է ևս 89 մարդ, ընդհանուր՝ 44672: Արձանագրվել է մահվան 5 դեպք, ընդհանուր՝ 977: Մինչև օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 302 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 6545 քաղաքացի: Երեկ արվել է 3258 թեստավորում, մինչև այժմ՝ 306956:

❗️Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 64 (տղամարդ), 60 (կին), 50 (տղամարդ) և 45 (կին) տարեկան։ Բացի վերջին երկուսից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]