Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել  դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի շփման գծում, գրում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրի համաձայն՝ հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։

«Ֆրանսիայի նախագահն իր մտահոգությունն է հայտնել շփման գծում ռազմական գործողությունների կապակցությամբ և կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնալ բանակցություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Pin It on Pinterest