Արցախի սահմանի հյուսիսում և հարավում ընթանում են համառ և թեժ մարտեր

200

«Գիշերը ընթացել են թեժ մարտեր։ Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում։ Ժամը 08:30-ի սահմաններում Արցախում խոցվել է ադրբեջանական 3 ինքնաթիռ», — այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։ Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ », — իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: