Ֆրանսիացի լրագրողները «Էրեբունի» բուժկենտրոնում են

182
Ambassador of France to Armenia Jonathan Lacote visited to the French journalist from Le Monde daily llan Kaval who was seriously injured from the Azerbaijani shelling and was transferred to the Erebuni Medical Center of Yerevan, Armenia

Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից երեկ վիրավորված Ֆրանսիացի լրագրողները տեղափոխվել են Երևան. այժմ նրանք Էրեբունի բուժկենտրոնում են: Լրագրողներին դիմավորել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

Մոտ մեկ ժամից ֆրանսիացի լրագրողներին կտեղափոխեն Ֆրանսիա:

Հիշեցնենք, որ Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում ադրբեջանական Զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորում են ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները` Ֆրանսիայի քաղաքացի: Նրանց ուղեկցող խաղաղ բնակիչը զոհվել է: Հրետակոծության հետևանքով զոհվել են ևս երեք քաղաքացիական անձինք, իսկ Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը Արամ Գրիգորյանը և 24news-ի լրագրող Սևակ Վարդումյանը, ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին վիրավորվել են, թիրախավորվել էր նաև Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան: